Ի՞նչ արժողության ավտոմեքենաներ է կառավարությունը նվիրել «Լավագույն դաստիարակին» և «Լավագույն ուսուցչին»

Հոկտեմբերի 5-ին ուսուցչի տոնն էր և տոնին նվիրված միջոցառման ժամանակ հայտնի դարձան տարվա «Լավագույն դաստիարակն» ու «Լավագույն ուսուցիչը», ովքեր պարգևատրվեցին թանկարժեք նվերներով՝ ավտոմեքենաներով: Տարվա լավագույն ուսուցիչ ճանաչվեց Տավուշի մարզի Արծվաբերդի միջնակարգ դպրոցի ռազմագիտության ուսուցիչ Գուրգեն Զարգարյանը, լավագույն դաստիարակ՝ Երևանի հ 47 մանկապարտեզի դաստիարակ Արմինե Մնացականյանը:New Picture (62)

Կառավարությունը դեռևս սեպտեմբերի 25-ին իր 1091-Ն որոշմամբ՝ պետական բյուջեից  շուրջ 14.6 միլիոն դրամ է հատկացրել այս ավտոմեքենաների գնման համար, յուրաքանչյուր ավտոմեքենայի համար հատկացվել է 7 միլիոն 290 հազար դրամ: New Picture (63)

Հոկտեմբերի 2-ին կառավարության աշխատակազմը «Մագաս ինվեստ» ընկերությունից գնել է երկու հատ սեդան թափքով «Հյունդայի» մակնիշի ավտոմեքենա՝ 14.6 միլիոն դրամի շրջանակներում: Գնված մեքենաները 2013 թվականի արտադրության են, 1.6 լիտր շարժիչի աշխատանքային ծավալով, 132 ձիաուժ հզորությամբ:

Լուսանկարը՝ hyundai.com-ի

Աստղիկ Կարապետյան
Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ