Քաղաքապետարանը ավելի քան 70 հազար դոլար կծախսի նամակների առաքման համար

Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 24-ին պայմանագիր է կնքել «Հայփոստ» ՓԲ ընկերության հետ՝ հասարակ և պատվիրված նամակների առաքման համար: Քաղաքի 11 վարչական շրջանների կողմից այս ծառայություններից օգտվելու համար հատկացվել է 34.5 միլիոն դրամ (շուրջ 72 հազար դոլար):

Պայմանագրով կատարման վերջնաժամկետը 2016-ի դոկտեմբերի 25-ն է:

Նշենք, որ ընդհանուր գումարից ամենաշատը հատկացվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանին՝ 7 միլիոն դրամ, ամենաքիչը՝ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանին՝ 678 հազար դրամ:

New Picture (97)

Իրավաբան.net

Լուրեր

Իրադարձություններ