ՀՀ կառավարության աշխատակազմը հոկտեմբերի 14-ին պայմանագիր է կնքել անհատ ձեռներեց Ոսկան Մադոյանի հետ՝ կաղնու փայտից տուփեր ձեռքբերելու համար: Ինչպես տեղեկանում ենք գնման հայտից, պատվիրվել է 40 հատ ՀՀ զինանշանի և «Հայաստանի Հանրապետության վարչապետ» փորագրությամբ տուփեր, որոնք ներսից ծածկված են ալ կարմիր թավշյա կտորով: Տուփերը պետքէ ունենան 15 սմ լայնություն, 15 սմ երկրաություն և 4 սմ բարձրություն ունեն, լինեն լաքապատված:
40 տուփի համար կառավարությունը Ոսկան Մադոյանին վճարել է 1 միլիոն 80 հազար դրամ, այսինքն՝ յուրաքանչյուր տուփի արժեքը 27 հազար դրամ է: