Հոկտեմբերի 14-ին Երևանում տեղի է ունեցել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) անդամ-պետությունների թմրամիջոցների անօրինական շրջանառության հակազդման իրավասու մարմինների ղեկավարների համակարգող խորհրդի 17-րդ նիստը, որին մասնակցել են Բելառուսի և Ղազախստանի ՆԳ նախարարությունների, Ղրղզստանի կառավարությանն առընթեր թմրամիջոցների վերահսկողության պետական ծառայության, Տաջիկստանի նախագահին առընթեր թմրամիջոցների վերահսկողության գործակալության, Ռուսաստանի թմրամիջոցների շրջանառության վերահսկողության դաշնային ծառայության, Հայաստանի ոստիկանության և ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչները:
Պատվիրակության անդամներին հյուրանոցային ծառայություններով ապահովելու համար ՀՀ ոստիկանությունը ծախսել է ավելի քան 5 միլիոն դրամ: Մասնավորապես, ՀՀ ոստիկանությունը պայմանագիր է կնքել «Գոլդեն Փելիս Հյուրանոց» ՍՊԸ-ի հետ` հոկտեմբերի 13-15-ը հյուրանոցային ծառայությունների մատուցման համար:
Ի դեպ, պայմանագիրը կնքվել է ծառայությունների մատուցման ավարտից հետո՝ հոկտեմբերի 21-ին:
Լուսանկարը՝ police.am-ի
Աստղիկ Կարապետյան