Կարևոր իրազեկում բուհերի մրցույթից դուրս մնացած դիմորդներին

ՀՀ կառավարության 2012 թվականի ապրիլի 26-ին թիվ 597-Ն որոշումը վերաբերում է Հայաստանի Հանրապետության պետական և ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության (ըստ բակալավրի կրթական ծրագրի) կարգին:

Հետևյալ կարգով սահմանվում է, որ Հանրապետական ընդունող հանձնաժողովի կողմից ընդունելության քննությունների մրցույթի արդյունքները հաստատվելուց հետո, բուհերում թափուր տեղերի առկայության դեպքում, ընդունելության քննություններից դրական միավոր (միավորներ) ստացած, սակայն մրցույթից դուրս մնացած դիմորդները հուլիսի 15-20-ը ընկած ժամանակահատվածում կարող են մասնակցել թափուր տեղերի մրցույթին` թափուր տեղեր ունեցող բուհում լրացնելով նոր դիմում-հայտ:

Բուհի պատասխանատու քարտուղարը հուլիսի 21-ին գնահատման և թեստավորման կենտրոն է ներկայացնում թափուր տեղերի մրցույթի դիմում-հայտերը:
Հանրապետական ընդունող հանձնաժողովը բուհերում թափուր տեղերի մրցույթի արդյունքները հաստատում է հուլիսի 25-ին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել