Մենք շուկայի վերածելու հայրենիք չունենք. երթ և բողոքի ակցիա էլեկտրաէներգիայի թանկացման դեմ

«Մենք պահանջում ենք, որպեսզի միջոցներ ձեռնարկվեն սակագինը ոչ թե բարձրացնելու, այլ իջեցնելու համար, պահանջում ենք հարցին լուծում տալ՝ հօգուտ ժողովրդի, մենք չենք վճարելու անգամ, եթե անջատեն էլեկտրաէներգիան»,- այս պահանջով այսօր սկսվեց էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ բողոքի ակցիան:

Բողոքի ակցիայի մասնակիցներին միացան Նաիրիտ գործարանի նախկին աշխատակիցները: Ցուցարարները Ազատության հրապարակում հանդես եկան մի շարք կոչերով:

Ակցիայից հետո մասնակիցները գնացին երթի: Այս պահին երթը շարունակվում է Աբովյան փողոցով:

«Դո՛ւրս արի փողոց». վանկարկումներով մասնակիցները, ոստիկանների ուղեկցությամբ, շարունակում են երթը Աբովյան փողոցով: Երթը շարունակվում է դեպի Կառավարական շենք:

«Սա բռնություն է ժողովրդի դեմ».,- ասում են երթի մասնակիցները:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել