Հիվանդին առանց հարգելի պատճառի օգնություն ցույց չտալն այն անձի կողմից, ով պարտավոր էր դա ցույց տալ, եթե հիվանդի առողջությանն անզգուշությամբ պատճառվել է ծանր կամ միջին ծանրության վնաս, ապա դա պատժվում է տուգանքով՝ 50. 000-100.000 դրամի չափով, կամ կալանքով՝ 1-2 ամիս ժամկետով:
ՀՀ քրեական օրենսգիրքը սահմանում է նաև, որ հիվանդին առանց հարգելի պատճառի օգնություն ցույց չտալը, որն անզգուշությամբ առաջացրել է հիվանդի մահ՝ պատժվում է ազատազրկմամբ՝ առավելագույնը 3 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով կամ առանց դրա: