Ի՞նչ է լինում, եթե օդանավում կատարվում է հանցագործություն կամ այլ իրավախախտում

Օդանավի հրամանատարը սահմանված կարգով և դեպքերում նախաձեռնում և իրականացնում է օդանավում հանցագործության կամ այլ իրավախախտման կանխմանն ու խափանմանն ուղղված անհետաձգելի միջոցներ: Օդանավի հրամանատարը համապատասխան միջոցներ է ձեռնարկում օդանավում հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած անձին Հայաստանի Հանրապետության կամ օտարերկրյա պետության իրավասու մարմիններին հանձնելու ուղղությամբ: Թռիչքի ընթացքում օդանավում հանցագործություն կամ այլ իրավախախտում կատարած անձի նկատմամբ հնարավորության դեպքում սահմանում է հսկողություն, իսկ վայրէջքից հետո միջոցներ է ձեռնարկում նրա հնարավոր փախուստը կանխելու նպատակով:

Օդանավի հրամանատարն ապահովում է հանցագործության կամ այլ իրավախախտման հետ առնչվող, հետաքննության կամ նախաքննության համար կարևոր նշանակություն ունեցող իրերի, առարկաների, հետքերի կամ նյութերի պահպանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել