Քիչ առաջ Վոլոդյա Ավետիսյանի դատաքննության ժամանակ արտակարգ միջադեպ տեղի ունեցավ: Դատավորի գործողություններից դժգոհ պաշտպան Արա Զաքարյանը նշեց, որ ինքը հրաժարվում է մասնակցել դատական նիստին: Երբ պատրաստվում էր լքել նիստերի դահլիճը, նրան միացան նաև Վոլոդյա Ավետիսյանի մարտական ընկերները: Բղավելով, որ սա դատաքննություն չէ, այլ անարդարություն:
Կարգադրիչները նրանց հանգստացնելով փորձեցին դուրս հրավիրել նիստերի դահլիճից: Սակայն բղավոցները «Վոլոդյա, Վոլոդյա» չէին դադարում:
Դատավորը լքեց նիստերի դահլիճը` առանց դատական նիստը փակելու: Րոպեներ անց վերադարձավ և հայտնեց հաջորդ նիստի օրը:
Այն տեղի կունենա մայիսի 6-ին: