Գոբելենների վերածվող կտավները․ Լիլիթ Վարդանյան

Հոկտեմբերի 1-ին «Փյունիկ» զարգացման կենտրոնում տեղի ունեցավ նկարչուհի Լիլիթ Վարդանյանի անհատական առաջին ցուցահանդեսը։ Լիլիթի խոսքով՝ թեև իր վրա մեծ ազդեցություն են թողել իմպրեսիոնիստները, իր կտավներում այժմ գերակշռում է էքսպրեսիոնիզմը։ Նկարչուհու ոգեշնչման աղբյուրը բնությունն է, ծառերը։

Հարցին,  թե ի՞նչ խնդիր է դրել իր առաջ, որ կուզենա ապագայում լուծել, Լիլիթը պատասխանեց,-«Հիմա մանկավարժությամբ եմ զբաղվում և փորձում եմ ինչ-որ ձևով նպաստել սերնդի կրթությանը։ Հիմա իմ առաջ նաև այդ խնդիրն եմ դրել՝ իմ փորձը հաղորդել սերնդին»։ Լիլիթը մասնակցում է նաև բարեգործական ցուցահանդեսների, որոնց վաճառքից ստացված հասույթը ուղղվում է երեխաների բուժմանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել