Փաստաբան Հովհաննես Խուդոյանը Անահիտ Ավանեսյանին առաջարկում է Բագրատ Սրբազանի դեմ արդեն պատրաստ հայցը ներկայացնել դատարան։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Խուդոյանի ֆեյսբուքյան էջից։
«Մի քանի օր առաջ մամուլից տեղեկացա, որ մամուլի խոսնակի պնդմամբ` Անահիտ Ավանեսյանը հայց չի ներկայացրել Բագրատ Սրբազանի դեմ վաղեմության ժամկետի պատճառով .«Հայցը պատրաստ էր,նախատեսվել է ուղարկել դատարան, սակայն հասկանալով, որ վաղեմության ժամկետի հետ կապված ետ էր վերադարձվելու, չենք ցանկացել ավելորդ ծանրաբեռնել դատական համակարգը` նաև դրսևորելով իրավահարգություն»:
Իհարկե այդպիսի խոստում տալու պահին գոնե իրավաբանի համար պետք է պարզ լիներ, որ վաղեմության ժամկետի խնդիր կա:
Քննարկելով Բագրատ Սրբազանի հետ`առաջարկում ենք արդեն պատրաստ հայցը ներկայացնել դատարան և խոստանում ենք չպաշտպանվել վաղեմության ժամկետով` պայմանով, որ կողմը չի առարկելու դատական նիստերի ուղիղ հեռարձակման դեմ»: