Հերթական կեղծիքն է տարածվում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մասին, թե իբր նրա եղբայրը ինչ-որ հիմնադրամի ղեկավար է նշանակվել, ինչն իրականության հետ որևէ աղերս չունի:
Նյութում նաև առկա են ազգային անվտանգությանն առնչվող կեղծ պնդումներ` այդ թվում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) նախագծի մասին, ուստի նյութն ուղարկել ենք նաև Ազգային անվտանգության ծառայություն: Այս մասին Իրավաբան․ net-ը տեղեկանում է Մովսես Հարությունյանի սոցիալական էջից։