Առանց վարորդական իրավունքի մեքենա վարելու համար սահմանվել են ավելի խիստ պատասխանատվության միջոցներ

ՀՀ ՆԳՆ-ից հայտնել են, որ Հայաստանում մտահոգիչ է առանց վարորդական իրավունքի տրանսպորտային միջոց վարելու դեպքերի վիճակագրությունը.

2024 թվականին պարեկները մեքենայի ղեկին առանց վարորդական իրավունքի վարելու 46 հազարից ավելի դեպք են արձանագրել, իսկ ընթացիկ՝ 2025 թվականին, արդեն ավելի քան 31 հազար։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է ՆԳՆ-ից։

Օրենսդրական վերջին փոփոխություններով՝ օգոստոսի 2-ից առանց վարորդական իրավունքի մեքենա վարողները ենթարկվելու են ավելի խիստ վարչական պատասխանատվության։

  • Եթե նախկինում տուգանքը կազմում էր 25 հազար դրամ, ապա այժմ այն կրկնապատկվել է՝ 50 հազար դրամ։
  • Եթե խախտումը 1 տարվա ընթացքում կրկնվի, ապա այն այլևս չի դիտարկվի որպես վարչական իրավախախտում․ վարորդը կենթարկվի քրեական պատասխանատվության:

Որպես քրեական պատասխանատվության միջոց՝ վարորդի նկատմամբ կարող է կիրառվել մինչև մեկ ամիս ժամկետով ազատազրկում։

Միաժամանակ, քրեական պատասխանատվության ենթարկվելու դեպքում վարորդը համարվելու է դատվածություն ունեցող, մինչև դրա մարման կամ վերացման պահը։

Փոփոխություններն ինքնանպատակ չեն․ հիմքում՝ մարդկային կյանքն ու առողջությունն է։

Մանրամասները՝ տեսանյութում:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել