Ի՞նչ է սահմանում օրենքը
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքի հոդված 180-ը սահմանում է պատասխանատվություն գիշերային ժամերին (23:00–07:00) լռությունը խախտելու համար՝
Գիշերային անդորրը կարող է խախտվել՝
- բարձրաձայն երգելը
- երաժշտական գործիքներ նվագելը
- ձայնային ազդանշաններ տալը
- բարձր միացրած հեռուստացույցից, ռադիոընդունիչից, մագնիտոֆոնից կամ այլ սարքերից օգտվելը բնակելի շենքերի բնակարաններում կամ մուտքերում
- կամ բնակելի տարածություններում կամ բակերում կամ փողոցներում կամ այլ հասարակական վայրերում կամ դրանցից դուրս աղմուկով ուղեկցվող աշխատանքներ կատարելը, որոնք կապված չեն անհետաձգելի անհրաժեշտության հետ,
- ինչպես նաև այլ գործողությունները, որոնք խախտում են գիշերային անդորրը։
- առաջացնում են նախազգուշացում:
- Նույն արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի քառասնապատիկի չափով:
Ինչպե՞ս է պատժվում լռության խախտումը
- Գիշերային ժամանակ հրագործական արտադրատեսակներ օգտագործելը
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով:
- Նույն արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով:
- Առևտրի և ծառայությունների բնագավառում, այդ թվում՝ հանրային սննդի օբյեկտների, ինչպես նաև սահմանափակման ենթակա ծառայության օբյեկտների բնագավառում ծառայություններ մատուցող կամ գործունեություն իրականացնող անձանց կողմից, ըստ տվյալ առևտրի և ծառայությունների օբյեկտի գտնվելու վայրի, համայնքի ավագանու կողմից սահմանված ժամերին (22.00-ից մինչև 7.00-ն, 23.00-ից մինչև 7.00-ն և 24.00-ից մինչև 7.00-ն) լռությունը կամ գիշերային անդորրը չապահովելը՝
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև երեքհարյուրապատիկի չափով:
- Նույն արարքը վարչական տույժի նշանակման օրվանից հետո` մեկ տարվա ընթացքում, կրկին կատարելը`
- առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի հազարապատիկի չափով:
Կարևոր է իմանալ․Տուգանքներն ու պատասխանատվությունը նախատեսված են բնակիչների հանգստի, հասարակական կարգի և անվտանգություն ապահովելու համար։ Գիշերային անդորրը խախտելը կարող է լուրջ հետևանքներ ունենալ ոչ միայն ֆիզիկական, այլև իրավական առումով։
Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։
Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։