Սեպտեմբերի 22-27-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը կգտնվի Նյու Յորքում՝ մասնակցելու ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի 80-րդ նստաշրջանի բարձր մակարդակի քննարկումներին:
ԱԳՆ–ից Իրավաբան․net-ը տեղեկանում է , որ ծրագրված են մի շարք երկկողմ հանդիպումներ տարբեր երկրների գործընկերների և միջազգային կազմակերպությունների բարձրաստիճան պաշտոնյաների հետ։