Բաքվի դատարանը մերժել է Փաշինյանի և Միրզոյանի մասնակցության վերաբերյալ միջնորդությունը

Բաքվի դատարանում, շինծու գործերով հերթական նիստի ժամանակ, Դավիթ Մանուկյանը և Դավիթ Բաբայանը միջնորդել են որպես վկա կանչել Նիկոլ Փաշինյանին և Արարատ Միրզոյանին, ինչպես նաև ԵԱՀԿ դեսպան Անջեյ Կասպշիկին։ Այս մասին Իրավաբան․net-ը  տեղեկանում է Haqqin.az-ից։

Դավիթ Իշխանյանը առաջարկեց լսել վեց ռուս խաղաղապահ գեներալների ցուցմունքները, որոնք նախկինում ծառայել են հակամարտության գոտում:

Մեղադրող Վուսալ Ալիևը հայտարարեց, որ այդ անձինք կապված չեն մեղադրանքների հետ: Դատավորը բավարարեց մեղադրանքի կողմի փաստարկները՝ նշելով, որ պաշտպանությունը չի հիմնավորել նրանց կանչը:

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել