Թորգոմ Ասատրյանը կապ չունի Արարատ Միրզոյանին սպանելու փորձի հետ. մեղադրանքը վերաորակվել է. պաշտպան

Այսօր Արարատ Միրզոյանի սպանության փորձի գործով դատական նիստն էր: Դատաքննության ավարտական փուլում այս գործով մեղադրյալ Թորգոմ Ասատրյանի մեղադրանքը վերավորակվեց զանգվածային անկարգություններ:

Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է  Թորգոմ Ասատրյանի պաշտպան Ալեքսանդր Կոչուբաևի սոցիալական էջից:

«Սա նշանակում է, որ Թորգոմ Ասատրյանը կապ չունի Միրզոյանին սպանելու փորձի հետ (ինչը նախաքննական մարմնի մշուշապատ երազն էր):

Պաշտպանական կողմը համաձայն չէ նաև այս վերդիկտի հետ, դատավճռի դեմ ներկայացնելու է վերաքննիչ բողոք։ Քաղաքական իրավիճակը ստիպում է այսպիսի վերդիկտին նայել ըմբռնումով, որը ինչ-որ առումով նաև հաջողություն է։

Արարատ Միրզոյանին խորհուրդ եմ տալիս իրեն ծեծողներին փնտրել իր մերձավոր շրջապատում…

Երբ մեղադրանքն ու քաղաքական շահերը իրար խառնվում են՝ ճշմարտությունը հաճախ մռայլվում է»,-գրել է Կոչուբաևը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել