Ուկրաինայի պաշտոնյաների շքեղ առանձնատների լուսանկարները գլխավոր դատախազի վրա բացասական տպավորություն են թողել

Ուկրաինայում տեղի ունեցած դեպքերից հետո տեղական լրատվամիջոցները սկսեցին հրապարակել Ուկրաինայի որոշ պաշտոնյաներին պատկանող շքեղ առանձնատների լուսանկարները: Այդ շարքից դուրս չէր մնացել նաև Ուկրաինայի նախկին գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի առանձնատունը:

Այսօր Կառավարության նիստից հետո գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը՝ պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձավ նաև այդ թեմային:

Նրա խոսքով՝ այդ լուսանկարներն իր վրա բացասական տպավորություն են թողել: Այն հարցին, թե արդյո՞ք ՀՀ-ում կան նման շքեղ առանձնատներ ունեցող դատախազներ՝ Գ. Կոստանյանը պատասխանեց. «Այդ հարցին չեմ կարող պատասխանել»: Իսկ թե կցանկանար նման շքեղ առանձնատուն ունենալ, թե՝ ոչ, ասաց. «Շքեղությունն ու ցանկությունը տարբեր բաներ են»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել