Ապրիլի 24-ին լրանում է 20-րդ դարի առաջին կեսի ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Ռուսաստանում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընկալել ենք որպես մեր սեփականը»,- ասել է դիվանագետը։
Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը: