Ռուսաստանում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընկալել ենք որպես մեր սեփականը. Զախարովա

Լսել նյութի աուդիո տարբերակը

Ձայնագրությունը գեներացված է Armenian Text to Speech արհեստական բանականության միջոցով, որն այս պահին գտնվում է թեստավորման փուլում

Ապրիլի 24-ին լրանում է 20-րդ դարի առաջին կեսի ամենաողբերգական իրադարձություններից մեկի՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցը՝ ճեպազրույցի ժամանակ նշել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Ռուսաստանում եղբայրական հայ ժողովրդի վիշտը միշտ ընկալել ենք որպես մեր սեփականը»,- ասել է դիվանագետը։

Զախարովան հիշեցրել է, որ Ռուսաստանը առաջին երկրներից էր, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել