Թբիլիսիում 21-ամյա երիտասարդ է սպանվել

Թբիլիսիում 21-ամյա երիտասարդ է սպանվել։

Վրաստանի ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ ոստիկանությունը ձերբակալել է 21-ամյա Գիորգի Ախալայայիի սպանության համար կասկածվողին։ Պարզվել է, որ նա 18-ամյա մի տղա է, ով, ըստ քննիչների, դանակահարել է տուժողին։

Վրացական լրատվամիջոցների համաձայն՝ Ախալայան սպանվել է Թբիլիսիում՝ իր ծննդյան տարեդարձի օրը։

Նշվում է, որ վերջին օրերին սա արդեն երկրորդ սպանությունն է Թբիլիսիում։ Ուրբաթ օրը Ճավճավաձեի պողոտայում սպանվել է «օրենքով գող» Մերաբ Ջանգվելաձեի եղբայրը՝ գործարար Լեւան Ջանգվելաձեն։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել