5 անշարժ գույք, եկամուտներ՝ տարբեր աղբյուրներից․ ՍԴ դատավոր Սեդա Սաֆարյանի և նրա ընտանիքի գույքերի և եկամուտների հայտարարագիրը

Iravaban.net-ը ներկայացնում է Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանի 2024 թվականի գույքերի և եկամուտների հայտարարագիրը։

Սեդա Սաֆարյանը բնակվում է ամուսնու և 2 այլ անձանց հետ, որոնցից մեկը դատավորի որդին է։

Անշարժ գույք

Դատավորը հայտարարագրել է համատեղ սեփականության իրավունքով ձեռք բերված բնակարան՝ Արաբկիրում (2023թ․, մարտի 22)։

Համատեղ սեփականության իրավունքով ևս մեկ բնակարան է ներկայացված Երևանում՝ Նոր Նորքում (2022թ․ հունիսի 1)։

Սեդա Սաֆարյանը կրկին համատեղ սեփականության իրավունքով հայտարարագրել է անհատական բնակելի տուն՝ Ջրվեժում (2013թ․ դեկտեմբերի 25)։

Ներկայացված է նաև բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք՝ Երևանում՝ Կենտրոն վարչական շրջանում։ Այն համատեղ սեփականության իրավունքով է տնօրինվում (2014թ․, հուլիսի 7)։

Մեկ այլ նման տարածք, կրկին Երևանում, ձեռք է բերվել միանձնյա սեփականության իրավունքով (2012թ․ հուլիսի 7, ձեռք բերելու եղանակը՝ նվիրատվություն)։

Բանկային հաշիվների մնացորդներ 

Տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցի չափը կազմել է  276,654 դրամ, տարվա վերջում այդ թիվը դարձել է 765,282 դրամ։

Կանխիկ դրամ

Տարվա սկզբում Սեդա Սաֆարյանը հայտարարագրել է 276, 654 դրամ, որը տարվա վերջում կազմել է 1,5 միլիոն դրամ։

Հաշվետու տարվա եկամուտներ

Սեդա Սաֆարյանը Ֆինանսների նախարարությունից ստացել է եկամուտ՝ 3,912,328 դրամի չափով։

Սահմանադրական դատարանից ևս ստացել է եկամուտ՝  747,287 հազար դրամի և աշխատավարձ՝ 19,159,991 դրամի չափով։

Ընդհանուր եկամուտը հաշվետու տարվա համար կազմել է  23,819,606 դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ

Դատավորը հիփոթեքային վարկ է ստացել՝ նորակառույց շենքից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով՝ 17,066,629 դրամի չափով։

Վարկի մարմանն ուղղված վճարումներ

Վարկի մարմանն ուղղված վճարումների չափը կազմել է 14,997,431 դրամ։

Ներկայացնում ենք նաև Սեդա Սաֆարյանի որդու՝ Կորյուն Կյուրեղյանի 2024 թվականի գույքերի և եկամուտների հայտարարագիրը։

Տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտային միջոց

Կորյուն Կյուրեղյանը հայտարարագրել է 2009 թվականին թողարկված Lexus մակնիշի ավտոմեքենա, որը գնել է 2018 թվականի նոյեմբերի 14-ին։

2024 թվականի հոկտեմբերի 1-ին տվյալ ավտոմեքենան վաճառել է  5,900,000 դրամով։

Բանկային հաշիվների մնացորդներ (բացառությամբ ավանդների)

Տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցի չափը կազմել է 339,594 դրամ, տարվա վերջում նշված գումարը կազմել է 374,056 դրամ։

Կանխիկ դրամ

Տվյալ տարվա սկզբում առկա կանխիկ դրամը կազմել է 0 դրամ, տարվա վերջում այդ թիվը դարձել է 480,000 դրամ։ Կանխիկ դրամի ծագման աղբյուրը պաշտպանված է։

Հաշվետու տարվա եկամուտներ

Կորյուն Կյուրեղյանը Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարարությունից ստացել է միանվագ վճար՝ 300,000 դրամի չափով։

Եկամուտների ցանկում է նաև 5,900,000 դրամը, որը ստացել է մեքենան վաճառելու արդյունքում։

Ամերիաբանկից ստացել է եկամուտ՝  6,000,000 դրամի չափով։

Հակակոռուպցիոն կոմիտեից ստացել է աշխատավարձ՝ 9,628,758 դրամի չափով, ինչպես նաև 250,000 դրամ՝ բնամթերային ձևով։

Ընդհանուր եկամուտների չափը կազմել է 21,828,758 դրամ։

Վարկի մարմանն ուղղված վճարումներ

Կորյուն Կյուրեղյանը կատարել է  6,020,136 դրամի չափով վարկի վճարում։

Ներկայացնում ենք նաև դատավորի ամուսնու՝ Սեյրան Կյուրեղյանի 2024 թվականի հաշվետու տարվա գույքերի և եկամուտների հայտարարագիրը։

Սեդա Սաֆարյանի հայտարարագրում ներկայացված 4 անշարժ գույքը համատեղ սեփականության իրավունքով տնօրինում է նաև նրա ամուսինը։

Տվյալ տարվա սկզբում առկա տրանսպորտի միջոց

Սեյրան Կյուրեղյանը 2022 թվականի մարտի 1-ին գնել է Toyota մակնիշի ավտոմեքենա, որը թողարկվել է 2004 թվականին։

Բանկային հաշիվների մնացորդներ

Տվյալ տարվա սկզբում առկա դրամական միջոցի չափը կազմել է 146,137 դրամ, տարվա վերջում այդ գումարը կազմել է 270,000 դրամ։

 Հաշվետու տարվա եկամուտներ

Պաշտպանության նախարարությունից ստացել է եկամուտ՝ 1,200,160 դրամի չափով։

«Երեք խնձոր» մանկական զարգացման կենտրոնից ստացել է վարձակալության դիմաց վճար՝ 2,400,000 դրամի չափով։

«Կենաց ծառ» հոգեբանական ծառայությունների կենտրոնից ևս ստացել է վարձակալության դիմաց վճար՝ 3,780,000 դրամի չափով։

«Քիդնես» ՍՊԸ-ից վարձակալության դիմաց վճար՝ 1,400,000 դրամի չափով։

Սահմանադրական դատարանից ստացել է աշխատավարձ՝ 2,062,219 դրամի չափով, ինչպես նաև 1,440,000 դրամ՝ բնամթերային ձևով։

Եկամուտների ընդհանուր չափը կազմել է 10,842,379 դրամ։

Ստացված վարկերի և փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ

Նշված գումարը կազմել է 17,066,629 դրամ՝ նորակառույց շենքից անշարժ գույքի ձեռքբերման նպատակով հիփոթեքային վարկատեսակ։

Մարիամ Անտոնյան

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել