Հարգելի քաղաքացիներ,
ևս մեկ անգամ հորդորում ենք՝ անհարմարություններից խուսափելու համար տրանսպորտային քարտերը ձեռք բերելուց հետո դրանք լիցքավորել նախապես:
Այս մասին հաղորդագրություն է տարածել Երևանի քաղաքապետարանը։
«Սա կարևոր է, քանի որ լիցքավորման ակտիվացման համար որոշակի ժամանակ է պահանջվում:
Քարտերը նախապե՛ս հնարավոր է լիցքավորել
Telcell Wallet բջջային հավելվածի միջոցով,
transport.yerevan.am կայքի միջոցով,
Telcell տերմինալների միջոցով,
Telcell սպասարկման կետերում,
Մետրոյի կայարաններում՝ գանձապահների օգնությամբ»,-նշված է հաղորդագրության մեջ։