Միքայել Սրբազանը կշարունակի մնալ կալանքի տակ

Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Արմինե Մելիքսեթյանը մեկ ամիս ժամկետով երկարացրեց Միքայել Սրբազանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը՝ կալանքը։

Դատավորը նշեց, որ դեռևս խիստ բարձր է գնահատվում նոր արարք կատարելու հավանականությունը։ Հաջորդ դատական նիստը նշանակվեց սեպտեմբերի 15֊ին ժամը 15:30-ին։

Հիշեցնենք` Շիրակի թեմի առաջնորդը մեղադրվում է իշխանությունը զավթելու կոչեր անելու մեջ, նա կալանավորվել է հունիսի 28–ին։

Դատական նիստի ավարտից հետո Միքայել Սրբազանի փաստաբան Երեմ Սարգսյանն իր ֆեյսբուքյան էջում անդրադարձել է դատարանի որոշմանը։ Նա, մասնավորապես, գրել է․

«Դատախազության ու դատարանի սենց սինխրոն աշխատանք վերջին տասնամյակում չէր եղել։

Սկզբում «ՕՐԵՆՔԻ ՈՒԺՈՎ պատվարժան դատարանը» 10 օրով երկարացրեց Միքայել Սրբազանի կալանքը, իսկ դատաքննության ավարտին դատախազները միջնորդեցին 1 ամսով երկարացնել կալանքը ու էդ նույն պատվարժան դատարանը երկարացրեց նույն ժամկետով։

Ոնց կարող է դատաքննության սկզբում 10 օրը բավարար լինել, իսկ վերջում՝ մեկ ամիսը։

Բա որ ասում եմ՝ դատարանում 3 դատախազի դեմ ենք պայքարում, ուղղակի մի դատախազի որոշումներն էս պահին որոշիչ են։

Իհարկե՝ ակնհայտ ապօրինությունն անպատիժ չի մնալու…»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել