Պարեկները 23֊ամյա երիտասարդի մոտ ատրճանակ են հայտնաբերել

Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները սեպտեմբերի 1-ին Տիգրան Մեծի պողոտայից սառը զենք կրելու և պահելու կասկածանքով ձերբակալել, իր կողմից վարած «Տոյոտա» մակնիշի մեքենայով հանդերձ Համայնքային ոստիկանության կենտրոնական բաժին են տեղափոխել Էջմիածնի բնակիչ 23-ամյա մի երիտասարդի։ Այս մասին iravaban.net-ը տեղեկանում է ՆԳՆ Ոստիկանության պաշտոնական կայքից։

Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է ատրճանակ. ավտոմեքենան տեղափոխվել է պահպանվող հատուկ տարածք։

Կազմված փաստաղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել