Քրեական ոստիկանության գլխավոր և Շիրակի մարզային վարչությունների ծառայողների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 29-ին Երևանի Խանջյան փողոցում գտնվող զբոսայգու մոտակայքում հայտնաբերվել և Շիրակի մարզային վարչություն է տեղափոխվել Վահրամաբերդ գյուղի բնակիչ 61-ամյա մի տղամարդ, որը հետախուզվում էր սպանության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից։
Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: