36-ամյա քաղաքացին վիճաբանության ժամանակ դանակահարել է եղբորը

Օգոստոսի 30-ին՝ ժամը 22․15-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն «Էրեբունի» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ կրծքավանդակի կտրած-ծակած վերքով բուժօգնության է տեղափոխվել 29-ամյա մի երիտասարդ: Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնում կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին:

Այս մասին հայտնում են ոստիկանությունից։

«Համայնքային ոստիկանության Էրեբունու բաժնի և Էրեբունու քննչական բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ Արեշի 22-րդ փողոցի իրենց տանը տեղի ունեցած վիճաբանության ժամանակ 29-ամյա երիտասարդին սուր կտրող-ծակող գործիքով հարվածել և վնասվածք է պատճառել 36-ամյա եղբայրը: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։

Դեպքի հանգամանքները պարզվում են»,-նշված է հաղորդագրության մեջ։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել