Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելության երկրորդ փուլ. ՊՆ հայտարարությունը

ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիան հայտարարում է 2025-2026 ուստարվա ընդունելության երկրորդ փուլ՝ կուրսանտական կազմի շարքերը համալրել ցանկացող անձանց համար:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։

«Ռազմական ակադեմիան լայն հնարավորություններ է ընձեռում այն երիտասարդներին, որոնք հետաքրքրված են բարձրագույն ռազմամասնագիտական որակյալ կրթությամբ, առաջնորդի հմտությունների զարգացմամբ և հայրենիքի պաշտպանության պատվաբեր գործին մասնակցությամբ:

Երկրորդ փուլի ընդունելության համար դիմում-հայտերի ներկայացման վերջնաժամկետը սեպտեմբերի 15-ն է:

Լրացուցիչ տեղեկություններ ստանալու և հարցերի դեպքում կարող եք զանգահարել հետևյալ հեռախոսահամարով՝  010 66 22 02»,-նշված է հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել