Սահմանադրական դատարանը հրապարակել է «Կուտակային կենսաթոշակային համակարգի մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթներ կասեցնելու մասին ԱԺ ոչ իշխանական չորս խմբակցությունների միջնորդության վերաբերյալ որոշումը:
Հիշեցնենք, որ Սահմանադրական դատարանը կասեցրել է Պարտադիր կուտակային համակարգի մասին ՀՀ օրենքի 76-րդ հոդվածի և 86-րդ հոդվածի 3-րդ մասի գործողությունները մինչև դրա սահմանադրականության հարցին անդրադառնալը:
Օրենքի 76-րդ հոդվածը սահմանում է պատասխանատվություն պարտադիր կուտակային վճարները չկատարելու կամ ուշացումով կատարելու համար, իսկ 86-րդ հոդվածի 3-րդ մասը` մինչև 2014 թվականի հունվարի 1-ը կենսաթոշակային ֆոնդի կառավարչի ընտրության հարցին: