ԻՀԱ փորձագետ Մարիամ Զադոյանը մասնակցել է ԲԿԳ Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին

2025 թվականի փետրվարի 5-7-ը Ֆիլիպինների Հանրապետության մայրաքաղաք Մանիլայում Իրավաբանների հայկական ասոցիացիայի փորձագետ Մարիամ Զադոյանը մասնակցել է Բաց կառավարման գործընկերության (ԲԿԳ) Ասիայի և Խաղաղօվկիանոսյան տարածաշրջանային համաժողովին: Միջոցառման նպատակն էր խթանել մասնակցային և կայուն ժողովրդավարությանն ուղղված ջանքերը և վերականգնել հանրային վստահությունը կառավարման նորարարական մոտեցումների միջոցով:

Մարիամ Զադոյանը զեկույցով հանդես է եկել «Ցանցային համագործակցություն. բարեվարքության համակարգերի հզորացումը կոլեկտիվ գործունեության միջոցով» թեմայով պանելային քննարկման ժամանակ, որը կազմակերպվել էր Ազգային ժողովրդավարական ինստիտուտի և INTOSAI զարգացման նախաձեռնության կողմից:

Նա ներկայացրել է Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիայի փորձը ներպետական հակակոռուպցիոն բարեփոխումների իրականացման հարցում: Մասնավորապես, հատուկ անդրադարձ է կատարվել ապօրինի հարստացման քրեականացմանը, հակակոռուպցիոն մարմինների ստեղծմանը, ազդարարման և իրական սեփականատերերի ինստիտուտի ներդրմանն ուղղված օրենսդրական փոփոխություններին:

 

 

Ներկայացվել է նաև կազմակերպության դերը վերջին տարիներին ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունների մշակման գործում: Զեկուցողն ընդգծել է կոալիցիայի ջանքերը ազդարարման թեմայով ներպետական հանրային իրազեկման արշավի իրականացման ուղղությամբ և ներկայացրել Երիտասարդ առաջնորդների հակակոռուպցիոն դպրոցի գործունեությունը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել