Հայաստանի Հանրապետության նախագահը ստորագրել է հրամանագիր Լևոն Պետրոսյանին նշանակել հակակոռուպցիոն դատարանի կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ վարույթներով մասնագիտացմամբ դատավոր: Iravaban.net-ը տեղեկանում է ՀՀ նախագահի կայքէջից:
Հրամանագիրը ստորագրվել է՝ հիմք ընդունելով Սահմանադրության 139-րդ հոդվածի 1-ին և 166-րդ հոդվածի 6-րդ մասերը, ինչպես նաև Բարձրագույն դատական խորհրդի 2025 թվականի սեպտեմբերի 8-ի որոշմամբ ներկայացված առաջարկությունը։