ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել ՀՀ վարչական դատարանի դատավոր Հովհաննես Թորոսյանի լիազորությունները դադարեցնելու մասին:
«Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 11-րդ, Հայաստանի Հանրապետության դատական օրենսգրքի 167-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետերով և հիմք ընդունելով Արդարադատության խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 25-ի եզրակացությունը` որոշում եմ.
Հայաստանի Հանրապետության վարչական դատարանի դատավոր Հովհաննես ԹՈՐՈՍՅԱՆԻ լիազորությունները 2014 թվականի հունվարի 9-ից համարել դադարած»,- ասվում է հրամանագրում: