ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես մեկնաբանել է Հայաստանի հետ ռազմավարական գործընկերության համաձայնագրի ստորագրումը։
«Այս գործընկերությունը հիմնված կլինի ընդհանուր ժողովրդավարական արժեքների վրա և ուղղված կլինի «ժողովրդավարության, արդարության, անվտանգության և տնտեսական կապերի ամրապնդմանը»,-ասվում է գերատեսչության տարածած հաղորդագրությունում։
Նշվում է նաև, որ ԱՄՆ-ն իր անկախության ողջ ընթացքում Հայաստանում ներդրել է մոտ 3,3 մլրդ դոլար։ 2020 թվականից ի վեր երկրների ապրանքաշրջանառությունը եռապատկվել է և ներկայումս կազմում է ավելի քան 300 միլիոն դոլար։
Պետքարտուղարությունն ավելացրել է, որ Միացյալ Նահանգներն օգնում է Հայաստանին պայքարել կոռուպցիայի դեմ, զարգացնել մարդու իրավունքները պաշտպանող ինստիտուտներ և ամրապնդել անկախ լրատվամիջոցները։