«Տղայիս դին հրամանատարը մի կերպ պահել էր»․ Հակոբ Գևորգյանը 25 զինվորի կյանք է փրկել

«13 տարեկանից անհայր եմ մեծացրել ավագ որդուս։ Դպրոցում սովորում էր, խելոք էր, շրջապատում հարգված էր»,-Iravaban.net-ի «Արցախյան պատերազմի անմահ զոհերը» շարքի շրջանակներում պատմեց մայրը՝ Լալա Գևորգյանը։

Կապիտան Հակոբ Գևորգյանը սովորել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայում։ 16 տարեկան է եղել, չեն ցանկացել ընդունել, բայց երկար խնդրանքներից հետո ընդունվել է․ «Ընդունվեց, ավարտեց։ Ինքը հանուն հայրենիքի, հանուն զինվորի էր աշխատում, ո՛չ պաշտոնի, ո՛չ աշխատավարձի»։ 

Կապիտանը ծառայում էր Սանասարավանում, նոյեմբերին պետք է մայոռի կոչում ստանար, չհասցրեց։ Հոկտեմբերի 3-ին Հակոբ Գևորգյանը 25 զինվորի կյանք է փրկել։ Եկել է տուն, բայց լուսանալուն պես վերադարձել է մարտի դաշտ։ Շատ ծանր վիճակում է եղել, նույնիսկ մոր հետ չի կարողացել խոսել, իսկ մայրը նրան չէր տեսել շուրջ մեկ տարի։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել