Գլխավոր դատախազի հրամանով դատախազ Հայկ Մանանդյանը նշանակվել է Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի՝ ս․թ․ սեպտեմբերի 25-ին ստորագրել է հրաման՝ Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ Զեյթունի վարչական շրջանի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Հայկ Սերգոյի Մանանդյանին՝ 4 տարի ժամկետով նշանակել  Արդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի անդամ։ Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է ՀՀ դատախազությունից։

Հրամանը ստորագրվել է՝ հիմք ընդունելով  Վահե Վարուժանի Ռաֆայելյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի  2025 թ․- հուլիսի 31 -ի թիվ 322Ա հրամանը, ղեկավարվելով «Արդարադատության ակադեմիայի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով, 2-րդ մասով, ինչպես նաև «Դատախազության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ կետով, 30-րդ հոդվածի 3-րդ կետով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել