Սաֆարյան Մանվելը բռնի տեղահանվել է օկուպացված Արցախի Հանրապետության Ասկերանի շրջանի Խնածախ գյուղից։ Այս մասին նա պատմել է «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում։
«9 ամիս շրջափակումից հետո այդքանն էլ տեսանք, սոված, ծարավ։ Հաց չկար, որ ուտեին երեխեքը, «մունք ջհանդամ»»։
Տունն ու սիրտը Արցախում թողած Մանվելը հիշում է՝ շրջափակման օրերը ծանր էին, չկային ապրելու համար անհրաժեշտ նվազագույն պայմանները․ «Թուրքերը ռմբակոծում էին, 2 «սուտկա» ճանապարհ եկանք դժվարությամբ, եկանք մինչև Հակարի կամուրջ, ստուգեցին։ Ստեփանակերտից մինչև Հակարի կամուրջ մեքենաներ էին՝ փախստականներ։ Սոված-ծարավ եկանք, դրանից հետո սկսեցինք շունչ քաշել Հայաստանի հողում։
Հիմա քո «դուշմանի» հետ ո՞նց կարող ես ապրել, մարդասպաններ են նրանք»։
Տեղահանված արցախցին ցավով է պատմում կորցրած տան, բերք ու բարիքով լի հողամասի մասին։
Iravaban.net–ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի գաղափարի հեղինակը Իրավաբանների հայկական ասոցիացիան է և վերջինիս է պատկանում նախագծի շրջանակներում ստեղծված նյութերի հեղինակային իրավունքը։ Նախագծի շրջանակներում պատրաստված նյութերից օգտվելու դեպքում հարկավոր է ստանալ Իրավաբանների հայկական ասոցիացիայի գրավոր թույլտվությունը։