Ազգային ժողովի պատգամավոր Շուշան Պետրոսյանն այս գիշեր ավտովթարի է ենթարկվել: Ավոտվթարից հետո նա տեղափոխվել է Նաիրի բժշկական կենտրոն:
Իրավաբան.net-ի հետ զրույցում Նաիրի բժշկական կենտրոնի անզգայացման և վերակենդանացման բաժանմունքի վարիչ Անատոլի Գնունին հայտնեց, որ Շուշան Պետրոսյանը ստացել է փակ գանգուղեղային տրավմա:
«Նրա վիճակը կայուն է, այս պահին գտնվում է վերակենդանացման բաժանմունքում հսկողության տակ»,- ասաց Անատոլի Գնունին: