ԻՀԱ-ն փորձում է Հայաստանի իրավաբաններին ինտեգրել միջազգային հարթակներում․ Մարատ Ատովմյան

Իրավաբանների հայկական ասոցիացիայի միջազգային հարցերով փոխնախագահի պաշտոնը զբաղեցնելով՝ Մարատ Ատովմյանը նշեց, որ տարբեր ուղղություններով ապահովելու է Իրավաբանների հայկական ասոցիացիայի համագործակցությունը միջազգային իրավաբանական կառույցների, երկկողմանի հարաբերություններ հաստատել այլ երկրների հետ։

Վերջերս Սանկտ Պետերբուրգում տեղի ունեցած միջոցառումների ժամանակ Մարատ Ատովմյանը տեղի Պոլիտեխնիկական համալսարանում դասախոսություն է կարդացել կոռուպցիայի ճիշտ կառավարման, բարեվարքության վերաբերյալ, այնտեղ նաև ելույթ է ունեցել բիզնեսի իրավական պաշտպանության խնդիրներին վերաբերող կոնֆերանսին։

ԻՀԱ նախագահ Կարեն Զադոյանի հետ նա այցելել է նաև Հոնկոնգ, ուր մայիս ամսին նշվել է հակակոռուպցիոն մարմնի հիմնադրման 50-ամյակը, և դրա հետ կապված կազմակերպվել է բավականին մեծ միջազգային միջոցառում, որին մասնակից էին դարձել տարբեր երկրների շուրջ 500 ներկայացուցիչներ։

«Ունեցանք բազմաթիվ հանդիպումներ և՛ Հոնկոնգի, և՛ Իտալիայի, և՛ Մալազիայի հակակոռուպցիոն մարմինների ղեկավարների հետ, ձեռք ենք բերել որոշակի պայմանավորվածություններ, հանդիպել ենք նաև Եվրամիության գլխավոր դատախազի տեղակալի հետ, բավականին արդյունավետ հանդիպումներ ենք ունեցել»,-նշեց Մարատ Ատովմյանը։

Նա մեզ հետ զրույցում խոսեց նաև Իրավաբանների հայկական ասոցիացիայի հետագա անելիքների, զարգացման ծրագրերի, ուսանողական գիտաժողովների կազմակերպման շարունակականության, ԻՀԱ-ի կողմից հակակոռուպցիոն դպրոցի կարևորության մասին։

Մանրամասները՝ տեսանյութում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել