ՍԴ նոր դատավոր է ընտրվել

ԲԴԽ նախկին անդամ Դավիթ Խաչատուրյանը ընտրվեց Սահմանադրական դատարանի դատավոր։

Քվեարկությանը ԱԺ 105 պատգամավորից մասնակցել է 70-ը․ բոլորը կողմ են քվեարկել։

Ծնվել է 1975 թվականին, քաղաք Երևանում:

Կրթություն

1997 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետը՝ գերազանցության դիպլոմով, նույն թվականին՝ ընդունվել առկա ուսուցմամբ ասպիրանտուրա՝ Երևանի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում։

2000թ․ հոկտեմբերի 7-ին պաշտպանել է թեկնածուական թեզը՝ «Դատավորների անկախությունը Հայաստանի Հանրապետությունում․ դատարանակազմական և քրեադատավարական երաշխիքներ» թեմայով՝ ռուսերեն լեզվով (“Независимость судей в Республике Армения: судоустройственные и уголовно- процессуальные гарантии՛՛) և ստացել իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան։

Աշխատանքային փորձ

2000-2005 թվականներին աշխատել է ՀՀ դատարանների նախագահների խորհրդում (ԴՆԽ)՝ որպես ՀՀ Դատական ուսումնական կենտրոնի խորհրդատու, ապա՝ ԴՆԽ ավագ խորհրդատու, իրավական փորձաքննությունների վարչության ավագ մասնագետ: Համակարգել է միջազգային հարաբերություններին առնչվող հարցերը, նախաձեռնել և համակարգել է ՀՀ դատական համակարգի հակակոռուպցիոն ծրագրի կազմման և կատարման մշտադիտարկման, ինտերնետային էջի աշխատանքները։

2001-2002 թվականներին աշխատել է Տեղեկատվության ազատության կենտրոնի իրավաբան-փորձագետ:

2003-2006 թվականներին աշխատել է որպես Եվրոպական Միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և ՄԱԿ-ի կողմից իրականացվող Հարավային Կովկասում թմրամիջոցների դեմ պայքարի տարածաշրջանային ծրագրի Հայաստանում իրավական օժանդակության ծրագրի ղեկավար։

2006-2013 թվականներին աշխատել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը՝ 2006 թվականի ընթացքում՝ որպես ԱՄՆ Պետքարտուղարության Թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բաժնի (U.S. INL Bureau) օգնական, իսկ 2007-2013 թվականներին՝ որպես ԱՄՆ Արդարադատության դեպարտամենտի (U.S. Department of Justice) իրավական հարցերով մասնագետ:

2014 թվականին (հունվար-դեկտեմբեր) աշխատել է որպես ՀՀ Արդարադատության ակադեմիայի պրոռեկտոր, դասախոս:

2015 թվականի հունիս ամսից մինչև 2016 թվականի դեկտեմբեր աշխատել է որպես Եվրոպայի Խորհրդի «Առողջապահության և մարդու իրավունքների պաշտպանության ամրապնդումը Հայաստանի բանտերում» ծրագրի իրավաբան փորձագետ:

2016 թվականին աշխատել է որպես ԵՄ «Զարգացման և ռազմավարական հետազոտություններ» ծրագրի դատական իշխանության և մարդու իրավունքների ոլորտային բարեփոխումների փորձագետ:

2015 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2017 թվականի դեկտեմբեր աշխատել է որպես ԵՄ «GSP+ համակարգի մշտադիտարկում» ծրագրի դատական իշխանության և իրավունքի գերակայության հարցերի փորձագետ:

2016 թվականից մինչ 2021 թվականի հունվար եղել է Փաստաբանների պալատի անդամ:

2021 թվականի հունվարի 22-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընտրվել է Բարձրագույն դատական խորհրդի անդամ:

2023թ. հոկտեմբերի 30-ին  ՀՀ նախագահի՝  թիվ ՆՀ-341-Ա հրամանագրով նշանակվել է  Վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր:

Այլ տեղեկություններ

2004 թվականին դասավանդել է Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանում:

2014 թվականի ընթացքում Արդարադատության ակադեմիայում մշակել և դասավանդել է՝ «Մարդու իրավունքների Եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) իրավաբանության հիմունքներն ու արդի միտումները» (դատավորների և դատախազների թեկնածուների խմբեր), «ՄԻԵԴ նախադեպային իրավունքի արդի հարցերը քրեական գործերով» (գործող դատավորների և դատախազների և նրանց թեկնածուների խմբեր) և «Իրավունքի դատական զարգացման արդի հարցերը» (դատավորների թեկնածուների և գործող դատավորների խմբեր) դասընթացները:

Տարբեր տարիներին դասավանդել է ՀՀ դատախազության և ՀՀ Փաստաբանական դպրոցներում:

2013-2020 թվականներին ԵՊՀ քրեական դատավարության և կրիմինալիստիկայի ամբիոնում մշակել և դասավանդել է «Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական չափորոշիչները քրեական դատավարությունում» և «Իրավաբանի մասնագիտական հմտություններ» դասընթացները (մագիստրատուրայի ուսումնական ծրագիր):

Հեղինակ է չորս մենագրության և երեսունից ավել գիտական հոդվածների:

Հիմնական աշխատանքներից են՝

«Դատավորի կարգավիճակը Հայաստանի Հանրապետությունում» (2002թ․, համահեղինակությամբ), «Տեղեկատվության ազատությունը Հայաստանի Հանրապետությունում․ ուղեցույց դատավորների, դատախազների, քննիչների և փաստաբանների համար» (2005թ․), «Քրեական գործը լրացուցիչ նախաքննության ուղարկելը» (2007թ․) գրքերը:

1997թ. տարկետում է ստացել արտադրությունից կտրված ասպիրանտուրայում սովորելու հիմքով, այնուհետև՝ «Զինապարտության մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1- ին կետի «ե» ենթակետի հիմքով, այն է՝ « «ե») գիտական աստիճան (գիտության թեկնածու կամ գիտության դոկտոր) ունեցող քաղաքացին, եթե նա զբաղվում է մասնագիտական, գիտական կամ մանկավարժական գործունեությամբ», փոփ. ընդ. 2000թ. հոկտեմբերի 11-ին), Զինվորական գրքույկ, տրվ. 20 դեկտեմբերի 2000թ.

Թարգմանչի մակարդակով տիրապետում է ռուսերեն և անգլերեն լեզուներին (պայմանագրային հիմունքներով իրավական թեմաներով 2015-2020թթ. համաժամանակյա թարգմանության ծառայություններ է մատուցել Եվրոպայի Խորհրդին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, այլ կազմակերպություններին):

Մասնակցել է տասնյակ վերապատրաստումների, գիտական և գործնական համաժողովների, այդ թվում՝ 1)«Պաշտոնեական կոռուպցիայի քննությունն ու քրեական հետապնդումը» թեմայով վերապատրաստման դասընթացը ԱՄՆ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի իրավական նախաձեռնության ինստիտուտում (CEELI Institute), 2019թ. ապրիլի 8-12, Պրահա, Չեխիա, 2)Պաշտպանության միջազգային կենտրոնի կողմից (Centre de la protection internationale) «Ռուսաստանի և ԱՊՀ երկրների իրավաբանների համար Մարդու իրավունքների միջազգային իրավունքի հարցերով» վերապատրաստման դասընթաց ,2017թ. հոկտեմբերի 15-21, Ստրասբուրգ, Ֆրանսիա, 3) ԵԽ «ՄԻԵԿ-ի և ՄԻԵԴ նախադեպային իրավունքի կիրառման ամրապնդումը» ծրագրի շրջանակներում ուսումնական այցը՝ 2014թ.:

Բացի այդ, որպես փորձագետ բազմիցս ներկայացրել է Հայաստանի դատաիրավական համակարգում առկա խնդիրները՝ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների տեսակետից՝ հրապարակային ելույթներ ունենալով այնպիսի հեղինակավոր հարթակներում, ինչպիսիք են՝ ՄԱԿ-ի Խոշտանգումների դեմ կոմիտեի նիստը (2016թ., Ժնև, Շվեյցարիա), Միջազգային խաղաղության Կարնեգիի կենտրոնը (2011թ., Վաշինգտոն, ԱՄՆ), Հայաստանի կողմից Եվրոպական հարևանության քաղաքականության ներքո ստանձնած պարտավորությունների կատարմանը նվիրված խորհրդակցությունները ԵՄ տարբեր կառույցներում (2012-2013թթ., 2015-2017թթ., 2018թ., Բրյուսել, Բելգիա) և այլն:

Ամուսնացած է, ունի մեկ աղջիկ և մեկ տղա:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել