Ալիևը խոսել է Ադրբեջանի և Իրանի հարաբերությունների մասին

Իրանա-ադրբեջանական բարեկամությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության կարևոր գործոն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է РИА Новости-ն։

«Բոլոր միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ ենք, մենք աջակցում ենք միմյանց և կշարունակենք դա անել: Այսօր ողջ աշխարհը տեսնում է, թե որքան ամուր են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Այդ բարեկամությունն ունի խորը արմատներ, խորը պատմություն, դարեր շարունակ իրանցիներն ու ադրբեջանցիները միասին են ապրել և այսօր այս ամուր հիմքի վրա են կառուցված մեր ​​հարաբերությունները»,-ասաց նա:

Նրա խոսքով՝ Բաքուն և Թեհրանը մեծ ծրագրեր ունեն էներգետիկ ոլորտում։

 

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել