Իրանա-ադրբեջանական բարեկամությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունության կարևոր գործոն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, գրում է РИА Новости-ն։
«Բոլոր միջազգային կազմակերպություններում, որոնց անդամ ենք, մենք աջակցում ենք միմյանց և կշարունակենք դա անել: Այսօր ողջ աշխարհը տեսնում է, թե որքան ամուր են Իրանի և Ադրբեջանի հարաբերությունները։ Այդ բարեկամությունն ունի խորը արմատներ, խորը պատմություն, դարեր շարունակ իրանցիներն ու ադրբեջանցիները միասին են ապրել և այսօր այս ամուր հիմքի վրա են կառուցված մեր հարաբերությունները»,-ասաց նա:
Նրա խոսքով՝ Բաքուն և Թեհրանը մեծ ծրագրեր ունեն էներգետիկ ոլորտում։