Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է տեխնիկական ընդմիջում, իսկ ընդդիմադիր «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդներ Գիորգի Վաշաձեն և «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչներ Լևան Խաբեիշվիլին և Թինա Բոկուչավան դուրս են բերվել դահլիճից։
Չնայած մի շարք խոչընդոտների, Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։
Ընդունմանը կողմ է քվեարկել 83, դեմ՝ 0 պատգամավոր։
Օրենքը պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագրեր։
Տեսանյութը՝ այստեղ։