Ընդդիմությունը փորձել է խափանել Վրաստանի խորհրդարանի նիստը «Oտարերկրյա գործակալների մասին» օրենքի քննարկման ժամանակ

Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլին հայտարարել է տեխնիկական ընդմիջում, իսկ ընդդիմադիր «Ագմաշենեբելի ռազմավարություն» կուսակցության առաջնորդներ Գիորգի Վաշաձեն և «Միացյալ ազգային շարժման» ներկայացուցիչներ Լևան Խաբեիշվիլին և Թինա Բոկուչավան դուրս են բերվել դահլիճից։

Չնայած մի շարք խոչընդոտների, Վրաստանի խորհրդարանն առաջին ընթերցմամբ ընդունել է «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրինագիծը։

Ընդունմանը կողմ է քվեարկել 83, դեմ՝ 0 պատգամավոր։

Օրենքը պարտավորեցնում է օտարերկրյա ֆինանսավորվող հասարակական կազմակերպություններին և լրատվամիջոցներին գրանցվել հատուկ գրանցամատյանում և լրացնել տարեկան հայտարարագրեր։

Տեսանյութը՝ այստեղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել