Միջազգային մարդասիրական իրավունքով և պատերազմի օրենքներով նրանք պատասխանատու են անելու ամեն ինչ իրենց ուժերի ներածին չափով խաղաղ բնակչությանը պաշտպանելու համար՝ հավասարապես թե ցամաքում, թե օդային հարվածների ժամանակ: Այս մասին հայտարարել է ԱՄՆ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ABC-ին տված հարցազրույցում, փոխանցում է РИА Новости-ն:
«Նրանց (իսրայելցիների – խմբ.) պատասխանատվությունը միջազգային մարդասիրական իրավունքի և պատերազմի օրենքների համաձայն՝ իրենց ուժերի սահմաններում ամեն ինչ անելն է խաղաղ բնակիչներին պաշտպանելու համար՝ հավասարապես թե ցամաքում, թե օդային հարվածների ժամանակ», – ասել է նա
Սալիվանը հավելել է, որ ԱՄՆ-ը կշարունակի Իսրայելին «կոշտ հարցեր» տալ՝ կապված սրվող հակամարտության շրջանակներում երկրի գործողությունների հետ։