ԱՄՆ-ն ունի բավարար ռեսուրսներ՝ միաժամանակ աջակցություն ցուցաբերելու ինչպես Ուկրաինային, այնպես էլ Իսրայելին՝ Գազայում հակամարտության ներկայիս սրման լույսի ներքո, CBS-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, փոխանցում է РИА Новости-ն։
«Ի սեր Աստծո, մենք Միացյալ Նահանգներն ենք՝ ամենահզոր երկիրը մարդկության ամբողջ պատմության մեջ: Մենք ի վիճակի ենք հոգալ երկուսի (Ուկրաինայի և Իսրայելի – խմբ.) մասին՝ միևնույն ժամանակ պահպանելով մեր պաշտպանունակությունը»,- ասել է Բայդենը կիրակնօրյա հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Միացյալ Նահանգները «դա անելու կարողություն ունի»։
«Եվ մենք պարտավորություններ ունենք դա անելու», – ընդգծել է Բայդենը։