Էռնեստ Խաչատրյանը ծնվել է Բաքու քաղաքում և արդեն 2-րդ անգամ է հայտնում փախստական կարգավիճակում։ Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում նա պատմել է, որ շատ դժվարություններ է տեսել։
«Բաքվից փախել ենք Ստեփանակերտ, այնտեղ գործերը լավ էին դասավորվում, 30 տարի ապրել ենք, ամեն ինչ ստեղծել ենք, զրոյից տուն ենք կառուցել, գիշեր-ցերեկ չարչարվել ենք, հիմա թողել ենք ու եկել Հայաստան»,-նշել է նա։
Ծնողներն Էռնեստին պատմել են, թե ինչ վայրագություններ են տեղի ունեցել Սումգայիթում, նա այդ ժամանակ փոքր էր․ «Ահավոր դեպքեր են եղել, հայերին չէին թողնում անգամ փախչել, ծաղրական բաներ էին անում։ Շատ մարդիկ էդ իրադարձությունների ֆոնին խանգարվել են, խելագարվել են։ Բաքվից էլ դուրս գալուց նույն վիճակն է եղել»։
Էռնեստ Խաչատրյանը պատմել է նաև Արցախում տեղի ունեցած վերջին իրադարձությունների մասին։
Մանրամասները՝ տեսանյութում։
Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։
Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․
Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]
Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter