Չափահաս զավակների պարտականությունները ծնողների նկատմամբ․ ի՞նչ է սահմանում օրենսդրությունը

Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքում ամրագրված է, որ չափահաս, աշխատունակ զավակները պարտավոր են հոգ տանել իրենց անաշխատունակ և օգնության կարիք ունեցող ծնողների մասին։

Ի՞նչ է նախատեսում օրենքը

  • Եթե կողմերը չեն կարողանում համաձայնության գալ, ապա ալիմենտի հարցը լուծվում է դատական կարգով։
  • Դատարանը որոշում է ալիմենտի չափը՝ որպես կայուն դրամական գումար, յուրաքանչյուր ամիս վճարվող կարգով։
  • Ալիմենտի չափը որոշելիս դատարանը հաշվի է առնում ինչպես ծնողների, այնպես էլ զավակների գույքային և ընտանեկան վիճակը։
  • Դատարանը կարող է դիտարկել բոլոր չափահաս աշխատունակ զավակների հնարավորությունները, անկախ նրանից՝ պահանջը ներկայացվել է մեկի, մի քանիսի, թե բոլորի դեմ։

Ո՞ր դեպքերում զավակները կարող են ազատվել պարտականությունից

  • Եթե դատարանի վճռով հաստատվում է, որ ծնողները ժամանակին խուսափել են իրենց ծնողական պարտականությունները կատարելուց։
  • Եթե ծնողները զրկված են ծնողական իրավունքներից, ապա զավակները պարտավոր չեն նրանց համար ալիմենտ վճարել։

Այս դրույթը մի կողմից ապահովում է ծնողների սոցիալական պաշտպանությունը, մյուս կողմից՝ սահմանում է արդարացի հավասարակշռություն՝ հաշվի առնելով ծնողների նախկին վարքագիծը և զավակների հնարավորությունները։

Հավելյալ տեղեկությունների համար կարող եք այցելել Իրավաբան.net մասնագիտական առցանց մեդիա։

Ծանուցում. սույն նյութը պատրաստված է միայն իրավական իրազեկման նպատակով և չի հանդիսանում իրավաբանական խորհրդատվություն։ Կոնկրետ իրավիճակներում իրավաբանական խորհրդատվություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել մասնագետի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել