«Բարձր աշխատավարձերն ազդել են էլեկտրաէներգիայի սակագնի վրա». Ռոմանոս Պետրոսյան

ՀԷՑ ՓԲԸ ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը անդրադարձել է էլեկտրաէներգիայի սակագներին։ Այս մասին Իրավաբան․net-ը տեղեկանում է Ռոմանոս Պետրոսյանի ֆեյսբուքյան էջից։

««ՀԷՑ» ՓԲ Ընկերության նախկին Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (գործող՝ Նախագահը) 2017-2024թ.թ. ընթացքում ՀԷՑ-ի կողմից ստացել է ընդհանուր 396.198.663,00 (երեք հարյուր իննսունվեց միլիոն մեկ հարյուր իննսունութ հազար վեց հարյուր վաթսուներեք) ՀՀ դրամ աշխատավարձ՝ գրեթե 400մլն ՀՀ դրամ (հարկերը ներառյալ)։
Ըստ այդմ՝ 2017 թվականից մինչև 2024 թվականը ներառյալ (8 տարի անընդմեջ) տարեկան վարձատրությունը կազմել է 46.537.500,00 ՀՀ դրամից մինչև 53.362.488,00 ՀՀ դրամ (հարկերը ներառյալ):
Եվ արդյունքում, իհարկե, ՀԷՑ-ի բարձր ղեկավարության այս և մյուս նախկին և որոշ գործող ներկայացուցիչների աստղաբաշխական վարձատրություններն ուղղակի կամ անուղղակիորեն իրենց ձևով ներազդել է մեր ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա։
ՀԷՑ-ը պետք է ծառայի մեր ժողովրդին»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել