Մեղադրվողը անասնաֆերմա է տեղափոխել ամուսիներին և ամիսներ շարունակ շահագործման ենթարկել. գործը դատարանում է

Ինչպես Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական համակարգից,  Է.Թ.-ը մեղադրվում է այն հանցանքի կատարման համար, որ 2023 թվականի ապրիլ ամսին  Գ.Մ.-ին պատկանող անասնաֆերմա է տեղափոխել ու մինչև հուլիսի 20-ն ընկած ընթացքում թրաֆիքինգի՝ շահագործման է ենթարկել ամուսիններ Հ.Ս.ին և Ն.Բ.-ին՝ նրանց դնելով և պահելով շահագործման վիճակում, որը զուգորդվել է նրանց առողջության համար բռնության գործադրմամբ և այդպիսի սպառնալիքներով։

Գործի մանրամասները և ժամանակագրությունը 
Է.Թ.-ը մեղադրվում է այն հանցանքի կատարման համար, որ 2023 թվականի ապրիլ ամսին շահագործման նպատակով հավաքագրել, ապա անասնաֆերմայի տիրոջը ներկայացնելով ապրելու տեղ չունեցող հարազատներ Կոտայքի մարզի Աբովյան համայնքի Կամարիս գյուղի 1-ին փողոցի 49 հասցեում գտնվող և Գ.Մ.-ին պատկանող անասնաֆերմա է տեղափոխել ու մինչև հուլիսի 20-ն ընկած ընթացքում թրաֆիքինգի՝ շահագործման է ենթարկել ամուսիններ Հ.Ս.ին և անօգնական վիճակում գտնվող, մասնավորապես՝ հոգեկան վիճակով պայմանավորված իր արարքի բնույթն ու նշանակությունը մասամբ գիտակցող և ղեկավարող, իրեն աշխատանքային շահագործման մեջ դնելը կամ պահելը (թրաֆիքինգի ենթարկվելը) ամբողջությամբ չհասկացող և չգիտակցող Ն.Բ.-ին՝ նրանց դնելով և պահելով շահագործման վիճակում, որը զուգորդվել է նրանց առողջության համար բռնության գործադրմամբ և այդպիսի սպառնալիքներով։

2025 թվականի հունիսի 12-ին գործը մուտքագրվել է Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան և մակագրվել  է  դատավոր Արմեն Վարոսյանին։

Հունիսի 16-ին դատարանը որոշում է կայացրել քրեական գործով վարույթը ստանձնելու և նախնական դատալսում նշանակելու մասին։ Նախնական դատալսումներով առաջին նիստը անցկացվել է  2025 թվականի հունիսի 16-ին։
2025 թվականի հունիսի 12-ին Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանում ստացվել է քրեական գործն ըստ մեղադրանքի Էլո Է.Թ.-ի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 1-ին մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:
Քրեական գործին շնորհվել է ԿԴ/0626/01/25 համարը և նույն օրը դատարաններում գործերի բաշխման հատուկ համակարգչային ծրագրի միջոցով քրեական գործը մակագրվել, իսկ 2025 թվականի հունիսի 13-ին հանձնվել է դատավոր Արմեն Վարոսյանին:
Հիմք ընդունելով վերոգրյալը և ղեկավարվելով ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 310-րդ հոդվածով՝ ստանձնել թիվ ԿԴ/0626/01/25 քրեական գործով վարույթը և նախնական դատալսումներ նշանակել 2025 թվականի հունիսի 25-ին՝ ժամը 15:00-ին, դռնբաց դատական նիստում, Կոտայքի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Չարենցավան նստավայրում։

Գործի ներկա կարգավիճակը

Գործով հերթական դատական նիստը նշանակված է եղել օգստոսի 5-ին։  Դատը չի կայացել Դատավարական մասնակիցների չներկայանալու պատճառով:

Դատալեքս դատական տեղեկատվական համակարգում նշվում է, որ հաջորդ նիստը կկայանա 2025թ-ի հոկտեմբերի 5-ին։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել