«Սնարյադը խփել էր, 10 հոգի մի տեղում զոհվել էին»․ ինչ է պատմում Արցախից բռնի տեղահանված Վարուժան Ստեփանյանը

Օկուպացված Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված Վարուժան Ստեփանյանը Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագծի շրջանակներում պատմեց, որ տեղահանվել է Մարտակերտի շրջանի Շահմասուր գյուղից։

Նա սեպտեմբերի 19-ին գնացել էր դաշտային աշխատանքներ կատարելու։

«Սնարյադի կրակոցներ սկսվեց, հավատալու չէր, բայց իրոք արդեն կռիվ էր գնում։ Սնարյադը խփել էր 10 հոգի մի տեղում զոհվել էին։ Ետ եկա գյուղ։ Ասացին՝ ժողովրդին պետք է տարհանել։ Գյուղապետը բենզին էր բերել, որ տրամադրեր, մեքենաներով դուրս գային։ Մեզ բերեցին Իվանյան։ Մի քանի օր մնացինք Ստեփանակերտի օդանավակայանում»,-ասաց մեր զրուցակիցը։

Նա նշեց, որ ինքը Հայաստան է եկել հայկական կողմի տրամադրած ավտոբուսներով․ «Մի քանի օր էլ մնացինք Ստեփանակերտում, ուտելիք չկար, հաց չկար, ծխախոտ չկար»։

Վարուժան Ստեփանյանը Խնդրեց, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն օգնի իրենց բնակարան գտնելու հարցում։

«Գյուղում կովեր ունեինք, լավ հողամս ունեինք, տունը վատը չէր, մեկ հարկանի տուն էր։ Տունը վերցնեինք, բերեի՞նք այստեղ, անհնարին բան է դա»,-ասում է նա։

Նա գտնվում է Արմավիրի մարզի Փարաքար համայնքի մշակույթի տանը։

Մանրամասները՝ տեսանյութում։


Iravaban.net-ի «Արցախ․ հայերի ցեղասպանություն 2023. վերապրածների պատմություններ» փաստագրական նախագիծը նպատակ ունի հավաքագրել Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հիշողություններն ու վկայությունները՝ Ադրբեջանի կողմից թույլ տրված Արցախի հայերի ցեղասպանության, վայրագությունների, պատերազմական օրերի, տեղահանության ճանապարհի և այլնի մասին։

Iravaban.net-ը օգնության խնդրանքով դիմում է այն քաղաքացիներին, ովքեր կամավորության սկզբունքով նյութերը կթարգմանեն տարբեր լեզուներով՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն, պարսկերեն, թուրքերեն, վրացերեն, չինարեն․․․

Կարող եք գրել մեր էլ-հասցեին՝ [email protected]

Նախագծի իրականացման նպատակով նվիրատվություններ կատարելու համար` https://iravaban.net/become-a-supporter

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել